Միացյալ Նահանգները և Իրանը Պակիստանի միջնորդությամբ բանակցություններ են վարում, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։
«Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությանը վերջ դնելու համար խաղաղության բանակցություններ վարելու վերաբերյալ անհիմն ենթադրություններ են հայտնվել լրատվամիջոցներում։ Իրականում ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցությունները վարվում են Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով։ Այս համատեքստում Միացյալ Նահանգները Իրանի հետ կիսվել է քննարկվող 15 կետերով։
Եղբայրական երկրներ Թուրքիան և Եգիպտոսը, ի թիվս այլոց, նույնպես իրենց աջակցությունն են հայտնում այս նախաձեռնությանը։
Պակիստանը շարունակում է լիովին հանձնառու մնալ խաղաղության խթանմանը և շարունակում է ամեն ջանք գործադրել տարածաշրջանում և դրանից դուրս կայունություն ապահովելու համար։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են առաջ շարժվելու համար»,- գրել է Իսհակ Դարը X-ի իր էջում։
