26 մարտի 2026 – 16:17 AMT
PanARMENIAN.Net – Դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Փաշինյանն այդ մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Sputnik Արմենիան:
Մարտի 23-ին հրապարակված կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առաջիկայում հանդիպել։
«Մենք պայմանավորվել ենք, որ փորձենք փնտրել առիթ, որ խոսակցությունը շարունակենք։ Քանի որ նախընտրական փուլ ենք մտնում, ես ԵԱՏՄ միջոցառումներին չգիտեմ, թե որքանով կմասնակցեմ, հիմա աշխատում ենք, տեսնենք»,- ասել է Փաշինյանը։
Վերջին հանդիպումը Փաշինյանի և Պուտինի միջև կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։