
Միացյալ Նահանգները դիմել է Ուկրաինային՝ Մերձավոր Արևելքում իր ռազմական բազաները Իրանի հարձակումներից պաշտպանելու հարցում օգնության համար, Le Monde-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Միացյալ Նահանգները դիմել է մեզ Մերձավոր Արևելքի երկրներում իր բազաների հարցով։ Մեզ դիմել են նաև Սաուդյան Արաբիան, Կատարը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Հորդանանը և Քուվեյթը», – ասել է Զելենսկին։
Նա հայտնել է, որ Կիևն արդեն աշխատում է որոշ երկրների հետ, և փորձագիտական խմբերը տեղում են՝ կիսվելով փորձով։ Բացի դրանից՝ քաղաքական գործիչը նշել է, որ բանակցություններ են ընթանում Ուկրաինայի ունեցած որոշակի ապրանքների մատակարարման վերաբերյալ։