
«Եթե այս ընդդիմությունը եկավ իշխանության, ինչը ես պրակտիկորեն բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչո՞ւ է լինելու պատերազմ. որովհետև բոլոր այդ հիմնական ուժերը հանդես են գալիս խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ իրենք խաղաղության տակից հողը քաշում են, նշանակում է՝ խաղաղությունը քանդվելու է, իսկ երբ խաղաղությունը քանդվի, լինելու է պատերազմ»,- ընդգծեց Փաշինյանը։