Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնյաներ են ձերբակալվել

Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնյաներ են ձերբակալվել

Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի  շրջանակում ձերբակալվել է 10 անձ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-ասացին կոմիտեից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment