26 մարտի 2026 – 11:59 AMT
PanARMENIAN.Net – ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ միասին մայրաքաղաքի մոտ 20 հասցեում իրականացրել են խուզարկություններ։
Factor.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունները չեն առնչվել որևէ քաղաքական գործչի։
«Դրանք կատարվել են թաղային հեղինակությունների բնակարաններում՝ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով։ Հայտնի է դարձել նաև, որ տվյալ պահին իրականացվող գործողություններն արդեն ավարտվել են»,-ասվում է հրապարակման մեջ:
Ներքին գործերի նախարարությունից չէին մանրամասնել, թե ինչպիսի խուզարկություններ են իրականացվել և ինչ նպատակով, իսկ Քննչական կոմիտեից միայն նշել էինն, որ քրեական վարույթների շրջանակում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ։