
Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ից հայտնեցին, որ Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։
Կատարվում է նախաքննություն, նշանակվել է համալիր փորձաքննություն: