Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նամիաժամանակմ նշեց, թե դա ոչ թե զորահանդես է լինելու, այլ՝ հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։

«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու։ Մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ քաղաքացիների համար տեսարանը տպավորիչ է լինելու։

Leave a Comment