Նավթը թանկանում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մերժումից հետո

Նավթի գները թանկանում են Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մերժումից հետո, հայտնել է BBC-ն։

Ըստ կայքի՝ Ասիայում կեսօրվա առևտրի ժամանակ նավթի գները բարձրանում են, քանի որ ներդրողները վերագնահատում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հնարավորությունը։

Բրենթ նավթի գինը բարձրացել է 2,2%-ով՝ հասնելով 104,43 դոլարի (78,14 ֆունտ ստերլինգ), մինչդեռ West Texas Intermediate-ի գինը բարձրացել է 2,1%-ով՝ հասնելով 92,24 դոլարի։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

Leave a Comment