
Կառավարության՝ մարտի 26-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը 1 մլրդ 100 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 սուբվենցիոն ծրագրեր, որից 2-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի, 3-ը՝ Տավուշի մարզում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ծրագրերի մասին է խոսքը: