21 զույգերի պայքարում նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը և ապահովել իրենց մասնակցությունն ազատ ծրագրին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությունում:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն այսօր հանդես է եկել ԱԱ-ի կարճ ծրագրում և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր: 21 զույգերի պայքարում նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը և ապահովել իրենց մասնակցությունն ազատ ծրագրին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 26-ին», – նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 66.27 միավոր էին վաստակել:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սիմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:
Նշենք, որ մարտի 24–ից 29-ը Չեխիայի Պրահա քաղաքում կայանում է 2026 թ. Գեղասահքի աշխարհի առաջնությունը։
Հայաստանը ներկայացնում են մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը, ինչպես նաև սպորտային զույգ՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։