ԱՄՆ նախագահը իր դաշնակիցներին ասել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ երկարատև պատերազմից և այն ավարտել առաջիկա շաբաթներին, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ Թրամփը անձնական զրույցում իր խորհրդականներին ասել է, որ կարծում է, որ Իրանի հետ պատերազմը գտնվում է իր վերջին փուլում և ակնկալում է, որ այն կավարտվի չորսից վեց շաբաթվա ընթացքում։
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունը ակնկալում է, որ պատերազմն ավարտված կլինի մինչև Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 14-15-ը։
Այնուամենայնիվ, նշում է հրատարակությունը, Թրամփը պատերազմը ավարտելու հեշտ տարբերակներ չունի, և խաղաղության բանակցությունները դեռևս սկզբնական փուլում են։
Աղբյուրները նաև WSJ-ին հայտնել են, որ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իրանում պատերազմը շեղում է իրեն այլ նպատակներից։ Թրամփը չի մանրամասնել, թե որն է այս նոր նպատակը, սակայն հրատարակության որոշ աղբյուրներ ենթադրել են, որ դա կարող է լինել Կուբայում ռեժիմի փոփոխությունը։
