ՊՆ-ն պահանջում է, որ արցախցի զինծառայողների ընտանիքների անդամները քաղաքացիություն ստանան. ԶԼՄ

Պաշտպանության նախարարությունը պահանջում է, որ արցախցի զինծառայողների ընտանիքների անդամները հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստանան, գրում է «Հրապարակը»։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ նախարարությունում աշխատող արցախցիներին զգուշացրել են, որ ընտանիքի անդամների կողմից քաղաքացիություն չստանալու դեպքում զինծառայողը կարող է ազատվել պաշտոնից։

Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացը պայմանավորված է նախընտրական տրամաբանությամբ։ Նախարար Սուրեն Պապիկյանը հորդորում է զինծառայողներին սեղմ ժամկետներում լուծել քաղաքացիության հարցը, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։

Միևնույն ժամանակ, թերթի աղբյուրը նշում է, որ կան ընտանիքներ, որոնք ամիսներ շարունակ դիմել են, սակայն դեռևս քաղաքացիություն չեն ստացել։

Armenia Today-ը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել է Պաշտպանության նախարարություն, հրապարակման պահին գերատեսչությունից պատասխան դեռևս չի ստացվել։

Leave a Comment