Միացյալ Թագավորության կառավարությունը հայտարարել է, որ բրիտանական զինված ուժերը այսուհետ իրավունք կունենան ձերբակալել երկրի տարածքային ջրերում այն նավերը, որոնց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ և որոնք մտնում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» կազմի մեջ։
«Բրիտանական զինվորականները կկարողանան բարձրանալ «ստվերային նավատորմի» նավերի վրա, որոնք անցնում են Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերով, մինչդեռ Բրիտանիան ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա»,- ասվում է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս քայլը հերթական հարվածն է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ, որը օգնում է ֆինանսավորել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Այն ձեռնարկվել է Հելսինկիում մեկնարկող Միավորված արշավախմբային ուժերի (JEF) գագաթնաժողովի նախաշեմին, որտեղ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Ուկրաինային աջակցությունը։
