Իրանը բարեկամ երկրների նավերին թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով. Արաղչի



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանը Իսլամական Հանրապետության բարեկամ համարվող երկրների նավերին թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով։ Մասնավորապես, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը կկարողանան օգտվել նեղուցից, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք թույլատրել ենք մի քանի երկրների, որոնց բարեկամ ենք համարում, անցնել Հորմուզի նեղուցով, օրինակ՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրաքը, Չինաստանը և Պակիստանը։ Մենք իմաստ չենք տեսնում մեր հակառակորդներին թույլ տալ նեղուցն օգտագործել»,- ընդգծել է իրանցի նախարարը, հաղորդում է Tasnim-ը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment