Զարմանում էի, թե ինչու այս պոտենցյալը չէր օգտագործվում մինչ այդ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Սփյուռքի մասին

«Պարոն նախագահ, ձեր կառավարման տարիներին հայրենիք-Սփյուռք հարաբերությունները տեսանելի զարգացան, սկսվեց հայրենադարձության ալիք, եղան բազմաթիվ ներդրումներ։ Ինչպիսի՞ քաղաքականության արդյունքում դա հնարավոր եղավ, կար հատուկ Սփյուռքին միտված քաղաքականությո՞ւն»,- հայրենադարձների հետ հանդիպմանը հարց տրվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։

Երկրորդ նախագահի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Կարող եմ ուղղակի բացատրել, եթե ինչ տրամաբանությամբ էի շարժվում՝ հատկապես նախագահ ընտրվելուց հետո։ Հետևյալն էր տրամաբանությունը․

Փոքր երկիր ենք, բարդ տարածաշրջանում և պետք է հասկանանք, թե ինչ առավելություններ ունենք և ինչն է մեզ տարբերում հարևաններից կամ այլ երկրներից․ հասկանալի է, որ մեզ էապես տարբերում է մյուսներից Սփյուռքի առկայությունը։ Որ Հայաստանից դուրս ապրում են կրկնակի հայեր, քան Հայաստանի ներսում։ Հիմա սա առավելությո՞ւն է, թե՞ հակառակը։ Իհարկե՝ առավելություն է։

Այդ առավելությունը Հայաստանի օգտին կիրառելու համար պետք էր մշակել քաղաքականություն՝ ի՞նչ անել, որ Սփյուռքի առկայությունն աշխատի մեր ընհանուր հզորության համար։ Ինձ թվում է՝ այնքան պարզ տրամաբանություն է, որ այստեղ ուրշ բան փնտրել էլ պետք չէ։

Ժառանգել էի բավական տուր իրավիճակ, երբ կար Դաշնակցություն-իշխանություն կոնֆլիկտ, և սփյուռքի հետ հարաբերությունները ինչ-որ չափով թունավորված էին, պետք էր այդ ամենը շտկել։ Որոշումը շատ պրագմատիկ էր․ պետք էր մշակել քաղաքականություն, որը հասկանալի կլիներ և՛ Հայաստանի ներսում, և՛ Սփյուռքում։ Եվ հաջողվեց։

Հարաբերությունները ճշտելու առաջին քայլը եղավ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը։ Որոշել էինք անպայման հրավիրել բոլոր հայկական կազմակերպություններին, կազակերպված Սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին ներգրավել և մի կարևոր հարգհամանք՝ չփորձել ղոեկավարել Սփյուռքը, այլ փորձել Սփյուռքի հետ գտնել ընդհանուր հետաքրքրքություն հանդիսացող կետեր, փորձել այդ կետերի շուրջ գալ միասնության և առաջ շարժվել։ Համոզված ենք եղել, որ Սփյուռքը բազմազան է, տարբեր երկրների ազդեցությունը կա նաև Սփյուռքի վրա, և եթե փորձեինք ստեղծել մի կառույց, որը փորձեր կառավարել Սփյուռքը, մենք անպայմանման լարվածություն կստեղծեինք։

Իսկ ընդհանուր շահերն ինչի՞ մեջ են․ որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որը հետաքրքիր կլինի Սփյուռքի համար, հպարտության առարկա կլինի։ Հայաստանի հետաքրքրությունը նաև Սփյուռքի տնտեսական ներուժը, Սփյուռքի փորձը, Սփյուռքի կապերն աշխատացնելն է՝ ՀՀ-ն հզորացնելու համար։

Սա այնքան ակնհայտ է, որ մեկ-մեկ զարմանում էի, թե ինչու այս պոտենցյալը չէր օգտագործվում մինչ այդ։ Հետո ստեղծվեցին այլ նախաձեռնություներ, «համահակական խաղեր», «մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոն ու այսպես շարունակ։

Նպատակը փոխշահավետ ամագործացությունն էր Սփյուռքի հետ։ Սփյուռքն անմիջապես ընկալեց, ներգրավվեց, և շնորհակալ եմ Սփյուռքին դրա համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment