
Իրանն սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի տարածքները ԱՄՆ-ի կողմից ցամաքային գործողության դեպքում։
Այս հայտարարությունը Իրանի պետական IRIB հեռուստաալիքի եթերում արել է ազգային անվտանգության վերլուծաբան Մորթեզա Սիմիարին։
«Եթե Միացյալ Նահանգները սխալ թույլ տա, Իրանի զինված ուժերը պատրաստ են գրավելու ԱՄԷ-ի և Բահրեյնի ափագծերը և վերաձևավորել տարածաշրջանը… ԱՄԷ-ի և Բահրեյնի ափերին խարիսխ գցելն օրակարգում է», – հայտարարել է նա։