Այս ընտրություններին ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ. վարչապետ




Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով մտահոգությանը, թե որոշ շրջանակների կողմից սպառնալիք է ընկալվում իր այն ձևակերպումը, որ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չընտրվի, պատերազմ կլինի:


Նա հիշեցրեց, որ 2020թ շատ մեծ մեղադրանքներ են ուղղվել իրեն, որ ինքը վտանգների մասին չի զգուշացրել հանրությանը: Այդ մեղադրանքից և սխալից վարչապետն արել է հետևություններ:«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում:


Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որը որպես քաղաքական մեծամասնություն, որոշել է և չի շարունակում Ղարաբաղյան շարժումը: Մյուս բոլոր ուժերն ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը: Ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, նշանակում է՝ պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում:


Շատ պարզ ընտրություն է»,-ասաց Փաշինյանը՝ կարևորելով քաղաքացիների հետ պարզ խոսելը:Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ վարչապետն ասաց, որ դա ոչ անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր է:


«Մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից՝ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Բայց, եթե մենք չենք առերեսվելու, չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը»,-նշեց նա: 


 


 


 


 


Leave a Comment