Ձերբակալվածներից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգողն է

Ձերբակալվածներից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգողն է

Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Սամվել Կարապետյանի աջակիցների հանդիպման ժամանակ նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է թմրանյութ, 2 անձ ձերբակալվել է։

Radar Armenia-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգողն է։

ՔԿ-ից էլ Radar Armenia-ին տեղեկացրին. «Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգների) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգների) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment