Ընդդիմադիրների խոսքը, այլ կերպ, քան պատերազմի ճանապարհ ոտք դնել, հնարավոր չէ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմադիրների խոսքը, այլ կերպ, քան պատերազմի ճանապարհ ոտք դնել, հնարավոր չէ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը։

«Ինչու եմ այդպես ասում։ Ոչ միայն վերջին մի ամսվա ընթացքում ժողովրդի հետ շփումը, տեսնելով նաև նրանց տրամադրվածությունը և խոսույթը։ Եվ ի վերջո կան պատմական ցիկլեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, և մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին։ «Պետք է պատմական պահը ճիշտ գնահատենք»,- ասել է վարչապետը։

Նա ընդդիմադիր ուժերին մեղադրել է խաղաղության վերանայման մեջ։ «Իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն խարտադրելու և այլնի մասին խոսույթ։ Այդ կերպ, քան պատերազմի ճանապարհ ոտք դնել, անհնար է։ Կոնկրետ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան ուժերը։ Մեկն ասում է՝ վերաբանակցենք, մեկն ասում է՝ ուժով պարտադրենք։ Ընդհանուր տրամաբանությունը դա է։ Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, պետք է խնամել, տեր կանգնել»,- ասել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment