Թուրքական «Թակեք դուռս» սերիալի աստղը կարող է ձերբակալվել թմրանյութերի գործով


Միջազգային


Թուրքական դատարանը ձերբակալման օրդեր է տվել «Թակիր դուռս» սերիալում գլխավոր դերակատար, դերասանուհի Հանդե Էրչելի համար՝ թմրանյութերի օգտագործման կասկածանքով։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ այսօր գործի շրջանակներում ձերբակալվել է 14 կասկածյալ, իսկ ևս երկուսը դեռևս հետախուզվում են։

«Հետախուզվողների թվում է դերասանուհի Հանդե Էրչելը, որը ներկայումս գտնվում է արտասահմանում», – գրում է «Սաբահ» թերթը։

Դերասանուհին ինքը հայտարարել է, որ արտասահման է մեկնել սովորելու և ձերբակալման օրդերի մասին իմացել է լրատվամիջոցներից: Նա խոստացել է Թուրքիա վերադառնալուն պես հարցաքննության ներկայանալ։

Ըստ «Սաբահ»-ի, ձերբակալվածների թվում են Թուրքիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի անդամներ՝ գործարարներ Հաքանը և Քերիմ Սաբանջին, ինչպես նաև «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Բուրակ Էլմասը, դերասանուհի Գյուզիդե Դուրանը և այլք։

Եթե նրանց թմրամիջոցների թեստերը դրական լինեն, դատարանը կարող է ձերբակալել նրանց կամ ձեռնարկել այլ իրավական գործողություններ։

Թուրքիայի ոստիկանությունը թմրանյութերի դեմ պայքարի խուզարկություններ է անցկացնում անցյալ տարվա հոկտեմբերից: Հաղորդվում է, որ ձերբակալվել են հայտնի դերասաններ, երաժիշտներ և ազդեցիկ անձինք: Հունվարին դերասան Դողուքան Գյունգերը կորցրեց իր գլխավոր դերը «Cranberry Sherbet» սերիալում, իսկ փետրվարին «Երկնքի երեխաները» սերիալի աստղ Իսմայիլ Հաջիօղլուն նույնպես նման ճակատագրի արժանացավ։


Leave a Comment