Ի դեպ, Ալեն Սիմոնյանը երեկ հերթական անգամ հունից դուրս եկավ՝ Արցախ բառը լսելիս։
Հիշեցնենք Ալեն Սիմոնյանին, որ Արցախի հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջություն ճանաչվեց ընդամենը 4 տարի առաջ՝ 2022 թվականին Պրահայում, ի դեպ, իր անմիջական ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Արցախը, կամ ինչպես Սիմոնյանն է սիրում շեշտել՝ Ղարաբաղը, դե- ֆակտո Ադրբեջանինը չի եղել անգամ ԽՍՀՄ տարիներին։ 1923-ից մինչև 1991 թվականը, այն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, որից հետո անկախացել է և այսօր էլ գուցե կլիներ անկախ, եթե 0-ական կետի չհասցվեր բանակցային գործընթացը։ Բայց, ըստ երևույթին, այս իշխանության համար պատմությունը ևս այն թեմաներից է, որոնք կարելի է վերաշարադրել՝ ըստ օրվա քաղաքական կոնյունկտուրայի։
Մանրամասն՝ տեսանյութում։