Ցավն այն է, որ Նիկոլի պատճառով Հայաստանն այլևս հայերի պետությունը չէ՝ փաստացի. այն Իլհամի հոր դուքյանն է, քանի որ երբ օտարերկրյա բարձրաստիճան հյուրին գիտնականը ոչ ադրբեջանահաճո բովանդակության գիրք է նվիրում, ինչի պատճառով անմիջապես հեռացվում է իր աշխատանքից, դա նշանակում է, որ Հայաստանն ուղղակի չկա, նույնսկ նվազագույն սուվերենութուն չունի, այլ կա ադրբեջանական մի ինչ-որ սատրապություն, որին ուղղակի թույլ են տվել միառժամանակ կոչվել Հայաստան ու դրոշ, գերբ ունենալ, բայց նույնիսկ այդ հարցում չունենք բավարար ազատություն. նոր Սահմանադրությամբ Նիկոլն այնպես կանի, որ Արարատը գերբից կհեռանցնեն ուղղակի՝ Անկախության հռչակագրի հեռացմանը զուգահեռ:
Մյուս կողմից՝ Լիլոն ակնհայտորեն մոռացել է Նազարյալ Լենայի ու Նիկոլի ինքնախոստովանությունները՝ ԱԺ-ում, հարցազրույնցերում ու շնորհավորական տեքստերում. Լենան խոստովանել էր, որ պատերազմը չկանխեցին, որ իրենց չհամարեն դավաճան, Նիկոլն էլ տարիներ առաջ ԱԺ-ում հայտարաել էր, թե պատերազմ կարող էր և չլիներլ, բայց արդյունքը նույնն էր լինելու, իսկ վերջերս էլ իր շնորհավորական ուղերձներում բաց տեքստով ասել էր, որ պատերազմն ու պարտությունը չի կանխել, որպեսզի Հայասանն ազատի «ռուսական թոկից»:
Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա հարց է առաջանում՝ սա խաղաղությո՞ւն է, թե՞ գործարք: Եթե խաղաղություն է, ապա այն պետք է լինի հարատև ու կախված չլինի նրանից, թե ով է Հայաստանում իշխանության, իսկ եթե, այնուամենայնիվ, կախված է, ապա դա նշանակում է ոչ թե խաղաղություն, այլ հետաձգված պատերազմ. Իլհամին այս փուլում Նիկոլի վերարտադրությունն է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով էլ թույլ են տվել, որ լինոլները «խաղաղություն» եզրի շահարկման օգնությամբ լուծեն իրենց ներքաղաքական հարցերը: Հենց լուխեցին-պրծան, վրա է հասնելու կործանումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: