Ռուս գիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է կանխատեսել երկրաշարժերը

Հետազոտությունը թույլ կտա խուսափել մարդկային վնասվածքներից և զոհերից սեյսմիկ աղետների ժամանակ

Ռուս գիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է  կանխատեսել երկրաշարժերը


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Ռուս գիտնականները 30-ամյա հետազոտության ընթացքում բացահայտել են օրինաչափություն, որի միջոցով հնարավոր է կանխատեսել երկրաշարժը, գրում է kazan.ru-ուն՝ հղում անելով Mash Telegram-յան ալիքին։


 Դա թույլ կտա խուսափել մարդկային կորուստներից սեյսմիկ աղետների ժամանակ։ Տվիչների օգնությամբ նրանք արձանագրել են, որ ստորգետնյա ցնցումներից առաջ ջուրը սկսում է շարժվել, ինչը կայուն կերպով փոխում է հորատանցքերի ջերմաստիճանը։ Այսպիսով, հնարավոր է հաշվարկել, թե քանի ժամ կամ օր հետո տեղի կունենա երկրաշարժը։


Մեթոդը փորձարկվել է Կուրիլյան կղզիներում 2008 թվականին և 2011-ին՝ ճապոնական Տոհոկուում տեղի ունեցած ինը բալանոց անոմալիայից մի քանի օր առաջ։


Հետազոտողներն արդեն ստացել են մշակման արտոնագիրը։ Այնուամենայնիվ, առայժմ հնարավոր է որոշել միայն իրադարձության ժամանակը․ ճշգրիտ վայրն ու ուժգնությունը գտնելու համար անհրաժեշտ են դիտարկման համար ընդլայնված ցանցեր։


Հետազոտությամբ հետաքրքրվել են մասնագետներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից և Եվրոպայից։


Leave a Comment