Թեհրանը ուշադիր հետևում է ամերիկյան զորքերի բոլոր տեղաշարժերին. Ղալիբաֆ

Թեհրանը ուշադիր հետևում է ամերիկյան զորքերի բոլոր տեղաշարժերին. Ղալիբաֆ

Իրանի Իսլամական խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցիալական ցանցերի իր էջերում խիստ նախազգուշացում է հղել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերի վերաբերյալ։ Խոսնակը նշել է, որ Թեհրանը ուշադիր հետևում է ամերիկյան զորքերի բոլոր տեղաշարժերին և գործողություններին՝ ընդգծելով, որ ցանկացած սխալ հաշվարկ կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

Ղալիբաֆի հայտարարության մեջ շեշտվում է, որ ամերիկացի զինվորները չպետք է դառնան «Նեթանյահուի պատրանքների» զոհը։ Ըստ խոսնակի՝ այն, ինչ «փչացրել են գեներալները», հնարավոր չէ շտկել զինվորների միջոցով։ Նա կոչ է արել զերծ մնալ Իրանի տարածքային ամբողջականությունն ու պաշտպանական կամքը փորձության ենթարկելուց՝ վերահաստատելով երկրի պատրաստակամությունը՝ հակահարված տալու ցանկացած ոտնձգության։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment