«Նոր Դարաշրջան» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Նոր Դարաշրջան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Կուսակցության արտահերթ համագումարում նոր նախագահ է ընտրվել իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանը։

Համագումարը որոշել է, որ կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Քննարկվել է նաև ընտրություններին մասնակցության ձևաչափը, և որոշում է կայացվել սկսել քաղաքական խորհրդակցություններ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ:

Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2024 թ.-ի սեպտեմբերի 20-ին։

Leave a Comment