Կուտակված կեղտ, օդափոխության բացակայություն. հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)

Առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակման հնարավորությունը. ՖՈՏՈ

Կուտակված կեղտ, օդափոխության բացակայություն. հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՍԱՏՄ-ն կասեցրել է Գյումրիում գործող հանրային սննդի գործունեությունը։


Ինչպես հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գևորգ Տեր-Պետրոսյանին պատկանող Գյումրիում գտնվող հանրային սննդի օբյեկտում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։


Մասնավորապես՝


– սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,


– պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,


– առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու հնարավորությունը,


– աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող։


Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


инспекция Гюмри


инспекция Гюмри


Leave a Comment