Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կանգ չեն առել, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կանգ չեն առել, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Երկու օր առաջ ես խոսել եմ հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Եթե այս հարցում նոր տեղեկություն լինի, ես կհայտնեմ։ Ներկա պահին նորություններ չկան»,- չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուբինյանը։
Հարցին, թե արդյոք բանակցային գործընթացը կանգ է առել, Ռուբինյանը բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ որևէ նոր բան չի կարող ասել։