
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է Լիբանանում կրկնել նույն ավերածություններն ու տառապանքները, ինչ Գազայի հատվածում։ Նման կարծիք է հայտնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Նա նշել է, որ «անօրինական պատերազմի նախաձեռնողները հասել են Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմանը»: «Սա իսկական ողբերգություն է, որովհետև աշխարհին ամենաքիչը, ինչ պետք էր, դա նոր պատերազմն էր, և այս անգամ անօրինական, անհեթեթ, դաժան պատերազմ, որը շեղում է մեզ մեր տնտեսական, սոցիալական և բնապահպանական նպատակներից»,- հավելել է վարչապետը: