Ալեքսանյան Վահագի փորձերը՝ մեղմելու Նիկոլի հանցանքը, հասկանալի է. շեֆն է, հո չի՞ կանգնելու ու տեսախցիկների առաջ տրտնջա, որ այդ «էմոցիոնալությունը» հետո բոլոր ՔՊ-ականների քթից է գալու: Բայց իրականում ամենասարսափելին այն է, որ ոչ մի «էմոցիոնալության» մասին խոսք այս դեպքում չի կարող լինել. Նիկոլն ասել է այն, ինչ որ մտածում է. Նիկոլն արցախցիներին փախած է համարում ոչ թե այդ բառի առաջնային իմաստով, այլ՝ երկրոդային. նրա աչքում նրանք ինչ-որ երկրորդ սորտի մարդիկ են, որոնց մասին հոգալու պարտավորություն իր խոզերը չունեն:
Այնպես որ՝ «փախածները» դեռ պետք է գոհ լինեն, որ Նիկոլը նրանց Հայաստան է թողել, որ իբր ինչ-որ օգնություն է բաժանել, որ երկրից չի լարել:
Բա Իլհամի հետ շփվելիս ինչո՞ւ «էմոցիոնալություն» Նիկոլը չի դրսևորում, ինչո՞ւ թուրքերի դեմքին չի թռնում: Չի թռնում, որովհետև գիտի՝ ինչ կլինի,եթե իրեն խելոք չպահի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: