Իրանը հրթիռային հարված է հասցրել Էրբիլի օդանավակայանում (Իրաքյան Քուրդիստան նահանգ) գտնվող ամերիկյան ուժերի և քրդական աշխարհազորի դիրքերին։
Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի զինված ուժերին:
«Մի քանի ժամ առաջ, ընթացիկ օպերատիվ գործողությունների շրջանակներում, Իրանի բանակը Էրբիլի օդանավակայանում գտնվող ամերիկյան զորքերի և անջատողական խմբավորումների հավաքման կետի վրա հարված է հասցրել», – լրատվամիջոցները մեջբերում են մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ թիրախային տարածքը ԱՄՆ գործողությունների հիմնական աջակցության և հրամանատարական կենտրոններից մեկն էր, որտեղ, ըստ իրանական կողմի, տեղակայվել է ռազմական տեխնիկա: