Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գևորգ Տեր-Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Գյումրի, Աբովյան 246/4)։

Մասնավորապես՝

– սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,

– պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու հնարավորությունը,

– աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող։



Leave a Comment