Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել 350 տոննա հացահատիկ

Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել 350 տոննա հացահատիկ

25 մարտի 2026 – 12:11 AMT

PanARMENIAN.NetԱդրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 350 տոննա հացահատիկ: Տարանցիկ բեռը, որը 5 վագոն է կազմում, կշարժվի Բալաջարի կայարանից, հայտնում է Haqqin.az-ը:

Հացահատիկը ռուսական արտադրության է:

Նշվում է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան պարբերաբար տարանցիկ եղանակով տեղափոխվել է հացահատիկ, պարարտանյութեր և այլ ապրանքներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախատեսվել է հացահատիկի տեղափոխում դեպի Հայաստան նույն երթուղով։

Ավելի վաղ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն հայտնել էր, որ 2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4․2 մլն դոլարի արտադրանք։

Leave a Comment