ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ երեկ պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների զրույցին: «Երեկ մի հետաքրքիր, հա՛մ ծիծաղելի, հա՛մ նողկալի դեպք է եղել: Պատգամավորներից մեկը՝ Հակոբ Ասլանյանը, դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ, ասում էր՝ դե դիմացեք, հեսա Նիկոլին ռադ կանենք իրա ընկերներով, կէթան… Ամոթ է, ձեզ հավաք պահեք ու չափի մեջ»,- նշեց Սիմոնյանը:
***
|
«Պարո՛ն Ասլանյան, տեղից մի՛ արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք ձեզ»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ, դիմելով անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ Սիմոնյանն իր ելույթում անդրադառնում էր երեկ Ասլանյանի ու ԱԺ-ի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների զրույցին, որի ժամանակ Ասլանյանն ասել էր. «Քիչ մնաց, մի երկու ամսից ռադ կանենք, կգնան (նկատի ուներ իշխանությանը-խմբ.)»:
***
|
|
«Ես ձեր կողքին եմ, կողմ եմ ու ասել եմ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի։ Ես ասել եմ, եթե այնտեղ պետական ինչ-որ գաղտնիք կա, որ չպետք է հասու լինի սովորական քաղաքացուն, դա հանեք, մնացածը հանրայանցրեք»,- ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնող հասարակական կազմակերպությունների և 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Բոլորին ներսում ասեք, որ զեկույցը պետք է հանրայանցնել, որ ժողովուրդը իմանա՝ ով է սրիկան, այս ազգակործան իրավիճակի համար պատասխանատուները պետք է պատժվեն»,- ակցիայի մասնակիցների այս պահանջներին ի պատասխան՝ Հակոբ Ասլանյանն ասաց․ «Քիչ մնաց ժողովուրդ ջան, մի երկու ամսից ռադ կանենք, կգնան»։
|