ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին խոշոր «նվեր» է տվել՝ կապված նավթի, գազի և Հորմուզի նեղուցի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել, գրել է ՏԱՍՍ-ը։
Ըստ Թրամփի՝ Իրանի մատուցած նվերը հասել է իրենց երեկ։ «Նրանք մեզ նվեր տվեցին, և այդ նվերը այսօր ժամանեց։ Դա շատ մեծ նվեր էր, հսկայական գումար, և ես չեմ ասի, թե ինչ էր դա, բայց դա շատ կարևոր մրցանակ էր։ Դա միջուկային զենքի հետ կապված չէր, այլ նավթի և գազի հետ կապված, և դա շատ հաճելի արարք էր նրանց կողմից»,- պնդել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ այս ժեստը վստահեցրել է իրեն, որ ԱՄՆ-ն բանակցությունների իրանական կողմում «գործ ունի ճիշտ մարդկանց հետ»։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:
Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
