Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում ընկել է արկ, որն արձակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման ժամանակ, մարտի 24-ի երեկոյան հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը։
Կազմակերպության տվյալներով՝ տուժածներ չկան, կայանի օբյեկտները չեն վնասվել։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել «առավելագույն զսպվածություն», որպեսզի թույլ չտրվի միջուկային վթար։
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նույնանուն քաղաքի մոտ տեղակայված «Բուշեր» ԱԷԿ-ը հարձակման էր ենթարկվել նաև մարտի 17-ին։ Այդ ժամանակ նույնպես կայանի տարածքում արկ էր ընկել, սակայն ճառագայթման արտահոսք կամ այլ վնասներ չէին արձանագրվել։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի ու տուժածների թիվը ժամ առ ժամ փոխվում է։
