Առաջնությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր գեղասահքի Աշխարհի 2026 թ.-ի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա կարճ ծրագրով:
Այս մասին հայտնել է Sportaran-ը։
Ըստ տրամադրած տեղեկատվության, նրանք հայտագրված են առաջին համարի ներքո և սառցադաշտ դուրս կգան առաջին մեկնարկային խմբում՝ Ավստրիայի և Չեխիայի զույգերի հետ միասին:
Ընդհանուր առմամբ, հանդես կգա 21 զույգ, իսկ կամավոր ծրագրի փուլ կանցնեն լավագույն 20-ը:
Առաջնությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20:45-ին):
Ռուսաստանում հեռարձակումը հասանելի է OKKO TV-ով:
Հայաստանում և այլ երկրներում, որտեղ չկա պաշտոնական հեռարձակող, մրցույթը կարելի է անվճար դիտել YouTube-ով (https://www.youtube.com/watch?v=EN2dkiGhxuw)։
Նշենք, որ մարտի 24–ից 29-ը Չեխիայի Պրահա քաղաքում կայանում է 2026 թ. Գեղասահքի աշխարհի առաջնությունը։
Հայաստանը ներկայացնում են մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը, ինչպես նաև սպորտային զույգ՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։
