«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան

«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սկսված քարոզարշավի պայմաններում կրկին շահարկվում է առողջության ապահովագրության թեման, ինչը բացարձակապես տեղին չէ, որովհետև այս մարդու խնդիրը բացարձակապես կապ չուներ և չունի ապահովագրական համակարգի ներդրման հետ՝ քաղցկեղի կապակցությամբ վիրահատությունը կարելի էր պետական պատվերի շրջանակներում կատարել դեռ հեռավոր 2019:
Արդյո՞ք սխալ կլինի, եթե եզրակացնենք, որ՝
1. Երկրի ղեկավարները չեն տիրապետում իրենց ներդրած «ռեֆորմների» ընթացակարգերին
2. Երկրի ղեկավարությունը, գործուն քայլերի փոխարեն, նամակներ ուղարկելով և գործունեության իմիտացիայով է «լուծում» քաղաքացիների խնդիրները
3. Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է, քանի որ բնակչության լայն շերտերը տեղեկացված չեն համակարգի գործունեության ընթացակարգերից»։

Աղբյուրը`   Գևորգ Գրիգորյան

Leave a Comment