Նավթի գները նվազել են մոտ 4%-ով։ Սա է տեղի ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն Իրանին ուղարկել է 15 կետից բաղկացած ծրագիր՝ իրենց միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Brent մակնիշի նավթի ֆյուչերսները նվազել են 4,89 դոլարով, կամ 4,7%-ով՝ իջնելով մինչև 99,60 դոլար մեկ բարելի դիմաց (03:35 GMT-ի դրությամբ)։ Ավելի վաղ գինը իջել էր մինչև 97,57 դոլար։
Ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսները նվազել են 3,54 դոլարով, կամ 3,8%-ով՝ հասնելով 88,81 դոլարի մեկ բարելի դիմաց։ Ավելի վաղ գինը հասել էր 86,72 դոլարի նվազագույն մակարդակին։
Երկու ինդեքսներն էլ երեքշաբթի օրը աճել էին գրեթե 5%-ով, սակայն հետագա անկայուն առևտրի ընթացքում մասամբ հետ էին վերադարձրել կորուստները։
«Հրադադարի ակնկալիքներն ինչ-որ չափով աճել են, և շուկայում գերակշռում է շահույթի ֆիքսացիան», — ասել է Nissan Securities Investment-ի գլխավոր ռազմավար Հիրոյուկի Կիկուկավան։ «Սակայն բանակցությունների հաջողության հեռանկարները մնում են անորոշ, ինչը սահմանափակում է վաճառքները»։
