Վարդենիսի ԲԿ-ում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է վերջին շրջանում կատարված վերանորոգման ու վերազինման աշխատանքներին




ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում տեղադրվել են լուսանկարներ և կից կատարվել է հետևյալ գրառումը.


 


«Վարդենիսի բժշկական կենտրոնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է վերջին շրջանում կատարված վերանորոգման ու վերազինման աշխատանքներին:


 


Այստեղ գրեթե միաժամանակյա վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք` մանկական, վիրաբուժական և թերապևտիկ:


 


Նախարարը զրուցել է պացիենտների հետ, որոնք ընդգծել են առողջության ապահովագրության ներդրման կարևորությունը` նշելով, որ հատկապես ծախսատար բուժծառայություններն իրենց հասանելի են դարձել միայն այս համակարգի շնորհիվ:


 


Շուրջ 2,5 ամսում Վարդենիսի բուժկենտրոնում իրականացված 110 վիրահատությունների գերակշիռ մասը (ավելի քան 80 տոկոս) արվել է առողջության ապահովագրությամբ:


 


Քննարկվել է նաև այստեղ նոր բուժծառայության ներդրման հնարավորությունը»:


 


 


 


 


 


Leave a Comment