Չինաստանում նախազգուշացրել են ԱՄՆ-Իրան պատերազմի անդառնալի հետևանքների մասին

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի շարունակությունը Մերձավոր Արևելքը կկանգնեցնի քաոսի առջև: Այս մասին նախազգուշացրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, ում խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։

«Եթե ռազմական գործողությունները շարունակեն սրվել, և իրավիճակը ավելի վատանա, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի քաոսի մեջ»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը երբեք չպետք է սկսվեր։ Լին Ցզյանը ընդգծել է, որ ուժի շարունակական կիրառումը «միայն կհանգեցնի արատավոր շրջանի»։

Leave a Comment