
Իշխող ուժի ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասով քննարկումներին, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկա խորհրդարանական ընտրություններին չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:
«Այո՛, ասում ենք, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա ամենայն հավանականությամբ և վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ:
Ինչո՞ւ ենք ասում, որովհետև այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը: Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է, Ռոբերտ Քոչարյանի ուժը պատերազմի հրձիգ է, Դաշնակցությունը, ընդդիմությունը դեմ են սահմանազատման գործընթացին:
Դո՞ւք չէիք, որ սահմանազատման գործընթացը փորձում էիք վիժեցնել: Դո՞ւք չէիք, որ ասում էիք՝ Կիրանցով դեպի Ղարաբաղ: Դո՞ւք չէիք, որ ամբողջությամբ խաղաղության գործընթացն ուզում էիք տորպեդահարել: Պարզ չէ՞, որ երբ եկաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը փլվելու է»,- ասաց նա: