Ավտովթար՝ Արարատի մարզում․ «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին․ վերջինը հայտնվել է դաշտում


Հասարակություն


Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ա․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում։


Ինչպես դեպքի վայրից Shamshyan.comը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի և Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նորիկ Էլիզբարյանը և կրտսեր պարեկ Վահե Եգորյանը։


Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին  վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։


Leave a Comment