Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ։
Այս մասին «Նովոստի Արմենիա»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
«Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով ` Քրեական օրենսգրքի 247֊րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին:Կատարվում է նախաքննություն», – նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված մեկամյա փոքրիկը: