Էրեբունիում շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ (տեսանյութ)





Ինչպես միշտ ահազանգ, Էրեբունի Նոր արեշ 15 փողոց 1 շենք , 9 հարկանի շենք։

Շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ՝ քաղաքային իշխանության անգործության և պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։

Տևական ժամանակ բնակիչների ահազանգերը անտեսվել են, խնդիրը տեղափոխվել է մի կառույցից մյուսը, իսկ իրական լուծում այդպես էլ չի տրվել։ Արդյունքում՝ այսօր ունենք վթարային տանիք, որը ցանկացած պահի կարող է փլվել՝ վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից



Leave a Comment