ԱՄՆ-ում գտնվող Աղի Մեծ լճի տակ հնարավոր է հայտնաբերվել է քաղցրահամ ջրի մեծ պաշար։ Չնայած լիճը հայտնի է իր բարձր աղայնությամբ, նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դրա խորքում կարող է լինել աղազերծ ջրի շերտ։ University of Utah-ի գիտնականները ուղղաթիռի միջոցով իրականացրել են էլեկտրամագնիսական հետազոտություն, որը թույլ է տալիս տարբերել աղաջուրը քաղցրահամից և ուսումնասիրել ապարների կառուցվածքը։
Պարզվել է, որ լճի որոշ հատվածներում հիմնային ապարների խորությունը կտրուկ մեծանում է՝ ստեղծելով տարածք, որը լցված է ավազով ու տիղմով։ Գիտնականների կարծիքով՝ այդ նստվածքները հագեցած են քաղցրահամ ջրով, որը կարող է հասնել մինչև 3-4 կմ խորության։ Մասնագետները նշում են, որ այս ջուրը կարող է նաև օգնել նվազեցնել լճի չորացող հատակից բարձրացող վտանգավոր փոշին, սակայն դրա օգտագործման համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։
