Ռեժիմի քաղաքական հաշվարկը. այսօր՝ արցախցիները, վաղը՝ Հայաստանի բնակիչները – Նորություններ 24.03.2026

Իշխանությունը, քաղաքական առաջնահերթություններից ելնելով, այս փուլում թիրախավորում է արցախցիներին, իսկ մեկ այլ փուլում կարող է հարձակման ենթարկել նաև ՀՀ տարբեր մարզերում ապրողներին։

Դա կախված է նրանից, թե ինչ է ենթադրում ռեժիմի նեղկուսակցական օրակարգը, ինչ պահանջներ են դրվում Բաքվից և Անկարայից, և քաղաքական հաշվարկի տեսանկյունից դա ինչ կտա իշխանությանը։

Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Leave a Comment