Կարծես թե ՀՀԿ-ն ավելի է շահագրգռված, որ ամբիցիա ունեցող ընդդիմադիրների մոտ ստացվի, քան՝ իրենք։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ի տարբերություն 2018-ի և 2021-ի, այս ընտրություններին Նիոլը մասնակցում է լկտիության հասնող ցինիկ ծրագրով։ Հասարակությունն էլ ավելի սթափ է, 2018-ի էյֆորիայով ու 2021-ի ցավով հասարակությունը չէ։ Հենց դա պետք է հասկանա ընդդիմությունը։
Այս ընտրությունների մեջ լումա ունենալը միայն մասնակցությամբ չէ, ՀՀԿ-ն կարող է իր վրա վերցնել թիկունքի ապահովումը։ Ընտրություններից առաջ, ընթացքում և հետո պետք է փողոց մոբիլիզացնել։
Շարժվել քաղաքական դասական մոդելով, առանց փողոցի՝ հանցավորությանը մոտ նաիվություն է։ ՀՀԿ-ն, եթե մասնակցի ընտրություններին, ավելի մեծ շանսեր ունի հաղթահարելու իր շեմը, քան որոշ ընդդիմադիր ուժեր՝ իրենց շեմը։ Բայց մեր խնդիրը չէ ԱԺ մտնել, մեզ մանդատը պետք է իշխանափոխություն անելու համար, մեզ մանդատ պետք չէ մանդատի համար»,- նշել է Աշոտյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: