«Ազգային Վերածնունդ» կուսակցության առաջնորդը հանդիպել է համակիրների հետ – Նորություններ 24.03.2026

Տեղի է ունեցել «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը համակիրների հետ:

Հանդիպումը կրում էր «Անցյալի դասերը և այսօրվա իրականությունը» խորագիրը:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր հետաքրքիր փաստեր անցած երեք տասնամյակների պատմության մասին և անդրադարձել է մամուլում ու համացանցում շրջանառվող, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին, հատկապես Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված:

Վաղարշակ Հարությունյանը խոստացել է քարոզարշավի ժամանակ ևս անդրադառնալ այդ հարցերին հատուկ հանրության համար:

«Ազգային Վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայություն

Leave a Comment