Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 24-ին – armeniatoday.am

Հայաստանի մարզերում մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 17-19 ստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 7-12 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 13-17 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-17, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11, նախալեռնային շրջաններում՝ 11-16 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 16-20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-10 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 16-19։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-17, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։

Արցախում մարտի 24-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 16 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 12 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment